ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

«Ֆրեսկո» փառատոնը կմեկնարկի Խոր վիրապից

«Ֆրեսկո» փառատոնը կմեկնարկի Խոր վիրապից
04.06.2014 | 12:49

Հաշված օրեր են մնացել արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի «Ֆրեսկո» փառատոնի մեկնարկին: Մայրաքաղաքում և մարզերում սպասվում են կինոդիտումներ ու համերգներ: «Ֆրեսկո» միջազգային փառատոնի բացման արարողության խորհրդանիշներից մեկն արդեն պատրաստ է: Մի քանի տասնյակ կամավորներ իրենց ձեռքով պատրաստել են ավելի քան 2000 մոմ: Փառատոնի մրցանակները` կավե ձկները, պատրաստում են Խարբերդի մանկատան երեխաները:

«Մենք ձգտում էինք կենդանի փառատոն ստեղծել: Կարծես ստացվում է, որովհետև նախապատրաստական աշխատանքներն արդեն իսկ ստեղծում են այն միջավայրը, որն իր հետ բերելու է «Ֆրեսկոն», իսկ մոմերի պատրաստման ողջ ընթացքը դրա վկայություններից մեկն է միայն»,- նշում է փառատոնի նախագահ Շահեն Նազարենկոն:
Փառատոնի բացման օրը համընկել է Ելն ի Վիրապեն տոնի հետ, որը խորհրդանշում է Գրիգոր Լուսավորչի՝ Խոր վիրապից դուրս գալը: ՈՒստի փառատոնի կազմակերպիչները որոշել են հանդիսավոր բացումը սկսել հենց Խոր վիրապից: Այնտեղից մոմերը կտարվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ապա օրհնություն ստանալուց հետո կտեղափոխվեն Երևան: Մոմերը, որոնց կցված կլինեն կարճ աղոթքներ, բացման արարողության ժամանակ Կարապի լճի տարածքում գտնվող հանդիսականները որպես հուշանվեր կտանեն իրենց հետ:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1464

Մեկնաբանություններ